Ուսուցչուհին արգելեց մորն ամեն օր որդուն դպրոց տանելու համար յուրահատուկ բանան տալ․ պատճառը զավեշտալի է

Այս տղայի մայրը կարծում է` բանանն իդեալական նախաճաշ է որդու համար՝ դպրոցում ուտելու համար։ Հիմա, սակայն, իր որդին՝ 6-ամյա Զաքը, չի կարողանա տանել իր հետ իր սիրելի միրգը․ պատճառը զավեշտալի է ուսուցչուհին է արգելել: Ռեբեքա Միլսն ավստրալացի նկարչուհի է։ Նա աշխատում է որպես նկարազարդող։ Ռեբեքան նկարազարդում է մանկական գրքերը և զբաղվում մանկական դիզայնով, որպեսզի կյանքը ավելի վառ լինի։

Առօրյա կյանքում էլ նա չի հրաժարվում իր նախասիրությունից: Կինն օրերս թվիթերյան իր էջում գբողոքել է հետևորդներին ,որ որդու ուսուցչուհին արգելել է իրեն տղայի հետ բանաններ ուղարկել դպրոց ու հարցը մրգի մեջ չէ, այլ բանանի գեղեցկության։

 

Ռեբեկան կցել է բանանի լուսանկարները և ամեն ինչ պարզ է դարձել․ դրանք պարզապես հիասքանչ են: Կնոջ թվիթը 170 հազար լայքի է արժանացել ընդամենը մի քանի օրում։ Սոցցանցի օգտատերերը հիացել են նրա աշխատանքով և նույնիսկ առաջակել, թե ինչպես շրջանցել ուսուցչուհու արգելքը․ օրինակ այսուհետ Ռեբեքան կարող է որդու հետ ուղարկել նկարազարդած խմձորներ, նարինջներ կամ այլ մրգեր:

Բացի այդ Ռեբեքայի թվիթն անտարբեր չի թողել հայտնի խոհարար Ջեյմի Օլիվերը։ Նա իր էջում ռեթվիթ է արել կնոջ թվիթը՝ հիացմունք հայտնելով՝ ինչպես է ծնողը սովորեցնում իր երեխային առողջ սնվել: Ռեբեկայի խոսքով նման հայտնիությունը նույնիսկ ավելի դրական է ազդել նրա վրա։ Կինն ավելի շատ աշխատանք է ստանում․ որոշ մարդիկ նրա մոտ նկարազարդումներ են պատվիրել, իսկ շատերը նրանից նկարազարդած բանաններ են պատվիրում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: