Ալլա Պուգաչյովա․ «Երբեք նորմալ կյանք չեմ ունեցել»

Ալլա Պուգաչյովան չի կարոտում համերգային շրջագայությունները՝ առաջնահերթ համարելով ընտանիքը։ Նա ցանկանում է ժամանակը տրամադրել ընտանիքին և հազվադեպ է բեմ դուրս գալիս։ Թեև նա հայտարարել է, որ այլևս չի երգելու, 70-ամյա հոբելյանը նա նշել է երկու համերգով՝ Մոսկվայում և Մինսկում։ Երգչուհու խոսքով՝ ելույթները ծրագրված չէին և հաջորդ համերգը կկայանա տասը տարուց։

«Կարող էի այս անգամ էլ չերգել, սակայն յուրահատուկ մոտիվացիա ունեի․ ուզում էի՝ համերգը նկարահանվի ֆիլմի տեսքով ու հետո երեխաներս ինձ բեմում տեսնեն այս տեսքով»,- նշել է Ալլա Բորիսովնան։

Պուգաչյովան նաև խոստովանել է՝ չի կարոտում երկրպագուներից ստացված էներգիան․ «Երկրպագուներիս ու համերգներիս հանդեպ սիրո համար թանկ գին եմ վճարել։ Երբեք չեմ ունեցել նորմալ ընտանիք՝ չիմանալով՝ ինչ է դա։

Ես հասկանում էի՝ սիրում եմ երեխաներիս, թոռներիս, բայց երբեք չեմ ապրել այն կյանքով, որի մասին երազել եմ։ Երբեք նորմալ կյանք չեմ ունեցել»,- նշել է երգչուհին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: