Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, նոր տեսահոլովակն է ներկայացրել՝ «Closed on Sunday», որտեղ նկարահանել է կնոջը՝ Քիմին, երեխաներին և բարեկամներին՝ Քիմի մորը՝ Քրիս Ջեններին, քրոջը՝ Քորթնիին՝ երեխաների հետ: Նա Գոհունակության օրվան ընդառաջ է հրապարակել իր նոր տեսահոլովակը, որի նկարահանումները տեղի են ունեցել Վայոմինգ նահանգում, որտեղ գտնվում է Քանյեի ռանչոն, որը նա վերջերս գնել է 14 միլիոն դոլարով:
Շատ հետաքրքիր, տարօրինակ կադրերով լի տեսահոլովակ է ստացվել, որը սիրվել է երկրպագուների կողմից։ Ուեսթը և Քարդաշյանը՝ երեխաների հետ, արթնանում են ժայռերի մեջ․ պառկում քարերին, ապա դեգերում են ժայռերում: Ապա ընտանիքին է միանում ընկերների և ընտանիքի անդամներով ավտոշարասյունը, որից դուրս է գալիս Քրիս Ջենները և Քորթնի Քարդաշյանը՝ երեք երեխաների հետ:
«Մի կողմ դրեք սելֆին ու «Ինստագրամը»։ Հավաքիր ընտանիքդ, բռնեք ձեռք ձեռքի և աղոթեք։ Պաշտպանիր աղջիկներիդ, թույլ մի տուր, որ օձերը նրանց ինչ որ բան ներշնչեն»,- երգում է Քանյեն՝ նոր տեսահոլովակում: Տեսահալովակի վերջում Քանյեն կանգնած է ժայեի վրա՝ միայնակ, իսկ հետո երգչախմբի ուղեկցությամբ կատարում է երգը։
Երկրպագուները հիացած են Քանյեի նոր երգով․ բոլորը նշում են, որ այն պարզապես հիասքանչ է։ Հատկապես բոլորին դուր է եկել՝ Քանյեյի կողմից ընտանիքի՝ տեսահոլովակում նկարահանելը. «Քանյե, դու հրաշք ես, քո ընտանիքը՝ նույնպես», «Հիանալի տեսահոլովակ, ամեն ինչ ներդաշնակ ու գեղեցիկ է ստացվել, հիանում ենք ձեզնով», «Ցնցված եմ, չեմ կարողանում հիացմունքս խոսքերով արտահայտել, շլացուցիչ է»։