Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է լինելու դեկտեմբերին

Հայաստանյան եղանակի գիտակ Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսի դեկտեմբեր է սպասվում։ Նա նշել է, որ դեկտեմբերը սովորականից տաք կլինի և մեր հրաշք երկրի ողջ տարածքում միջին ջերմաստիճանը 1-2 աստիճան բարձր կլինի, բայց շատ տեղումնառատ։ Արդեն դեկտեմբերի 1-ին և 2-ին մեր հայրենիք է գալու Միջերկրական ծովից եկող ցիկլոնը։ Մեր երկրի մեծ մասում տեղումներ կգան։ Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կլինի, նախալեռնային և հովտային շրջաններում էլ՝ անձրև։

Սուրենյանը նաև հակադարձել է բոլոր մեկնաբանողներին՝ նշելով՝ եթե ասում է, որ դեկտեմբերը տաք է լինելու, չի նշանալում ամբողջ ամսվա ընթացքում ցուրտ օրեր չեն լինի։

Դա նշանակում է, որ հիմնականում տաք է լինելու, բայց նաև ցուրտ օրեր կլինեն, երբ արկտիկական ցուրտ օդեր կգան։

Ինչևէ, Սուրենյանի՝ այսօրվա կանխատեսումը շատերին է ուրախացրել։ Մեկնաբանություններում շատ է ուրախությունը և գոհունակությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!