Պանրային ճաշ՝ հավով և չորահացով․ հրաշք բաղադրատոմս

Շատ յուրահատուկ համեղ ճաշ՝ հավով և հալած պանրով: Հետը մատուցում ենք նաև չորահացեր, որոնք էլ ավելի համեղ են դարձնում այս հիասքանչ ճաշը:

Պատրաստման եղանակը
Հավի ֆիլեն, սոխը, սխտորը և հատիկավոր պղպեղը եփել 15-20 րոպե: Կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով, հալած պանիրը՝ նույնպես կամ քերել: Պանրի մանրացման աստիճանն ազդում է դրա՝ ճաշի մեջ հալվելու արագության վրա․ որքան ավելի մանր է պանիրը, այնքան ավելի արագ է հալվում:

Արգանակից հանել միսը, արգանակի մեջ գցել կարտոֆիլը։ Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ կլինի, ավելացնել մանրացրած, հալած պանիրը, խառնել ճաշը, որպեսզի պանիրն ավելի արագ հալվի։ Ավելացնել դափնու տերև: Հավի ֆիլեն կտրատել խորանարդիկների, ավելացնել ճաշի մեջ, եռացնել և ճաշը պատրաստ է:


Չորահացի համար հացը կտրատել խորանարդիկների։ Հացը կարող է լինել ինչպես սպիտակ, այնպես էլ սև կամ տարեկանի։ Ցանկալի է, որ մի հացը մի փոքր չոր լինի, օրինակ՝ երեկվա: Հացը տապակել սերուցքային կարագի և արևածաղկի ձեթի խառնուրդի մեջ։ Ավելացնել ճզմած սխտորը, ցանկալի է ավելացնել ինչպես աղ, այնպես էլ շաքարավազ։ Այդպես ավելի համեղ է ստացվում չորահացը: Մատուցելիս ափսեի մեջ լցնել ճաշը, վրան տարածել չորահացը և թարմ մաղադանոսը, մնացած չորահացը և մաղադանոսը մատուցել առանձին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: