«Կամ, կողքիդ եմ»․ անչափ հուզիչ պրեմիերա՝ Հասմիկ Բալասանյանից

Հայտնի երգչուհի Հասմիկ Բալասանյանը նոր տեսանյութ է թողարկել՝ «Կամ, կողքիդ եմ»։ Ռոմանտիկ և հուզիչ տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Եղիազարյանը, երաժշտության հեղինակը՝ Գևորգ Սիրեկանյանը, խոսքերինը՝ Լիլիթ Սիրեկանյանը։

Հիանալի, ոճային, անկրկնելի տեսահոլովակն իր անզուգական գեղեցկությամբ զարդարում է Հասմիկը։ Սյուժեն լի է սիրով ու կորցրած սիրո էմոցիաներով։ Երգի ամեն հնչյուն ունկնդրին են փոխանցում երգչուհու ապրումները։

Երկրպագուները շատ են հավանել կատարումը։ «Հասմիկ ջան, հրաշք կառարում է», «Շնորհավորում եմ Հասմիկ ջան, լավ երգ։ Գեղեցիկ է ամեն ինչը», «Հասմիկ ջան շնորհավորում եմ , ինչպես միշտ գերազանց»,

«Գեղեցիկ երգ, գեղեցիկ կատարում՝ գեղեցկուհու կողմից։ Շնորհավոր, Հասմիկ ջան։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ և մեծ բեմեր», «Հիանալի աշխատանք, անզուգական կատարում, բրավո», «Շատ լավն է՝ թե՛ երգը, թե՛ կատարումը», «Հիանալի կատարում, գեղեցիկ տեսահոլովակ, աննման Հասմիկ․ ամեն ինչ տեղին է ու ճաշակով, բրավո»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: