Պարզվում է՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, քսանհինգ տարուց ավել է ինչ կնոջ հետ աման է լվանում։ Տարօրինակ է հնչում, քանզի նրանք կարող էին օգնականներին հանձնարարել։ Բայց Մելինդան և Բիլը համոզված են՝ հենց միասնական աման լվանալն է իրենց ճակատագրում կարևոր դեր խաղացել, այդ պատճառով չեն պատրաստվում հրաժարվել դրանից։
1987 թվականից, երբ Մելինդան աշխատանքի անցավ «Մայքրոսոֆթում», նրանք միասին են։ Բուռն սիրավեպից հետո ամուսնացան, երեք երեխա ունեցան, հաջող կարիերա կառուցեցին և բարեգործական հիմնադրամ ստեղծեցին։
Բիզնեսի աշխարհում Գեյթսերը համարվում են օրինակելի զույգ, բայց իրենց հարաբերությունները միշտ չէ, որ իդեալական են եղել։ Առաջին հղիության ընթացքում Մելինդան իրեն հաճախ էր միայնակ զգում, քանզի Բիլն անընդհատ աշխատում էր։
Մի անգամ Մելինդան ամուսնուն ասաց ամեն ինչ, և նրանք հետաքրքիր որոշման եկան։ Մելինդան անընդհատ մնում էր խոհանոցում՝ սեղանից հավաքելու և ամանները լվանալու համար։ Մելինդան պնդեց՝ Բիլն իր հետ մնա և օգնի։
Այդ օրվանից սկսած մոլորակի ամենահարուստ ընտանիքներից մեկը միասին է աման լվանում։ Մելինդան նշում է, որ ամուսնու ու կնոջ միջև տնային աշխատանքի բաշխումն ամուր ընտանիքի հիմքն է։
Հաշվի առնելով, որ նրանք Բիլի հետ արդեն ավելի քան քառորդ դար միասին են՝ իր խորհրդին արժե հետևել։