ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի վաղը կայանալիք աշխարհահռչակ հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը: Լեգենդար հայուհին մահացել է երեք օր առաջ՝ Մոսկվայում։ Սա կարևոր իրադարձություն է նախագահի համար։ Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքներին տարիների մտերմություն է կապում։ Արմեն Սարգսյանը երբեք չի մոռացել Գևորգ և Գոհար Վարդանյաններին, միշտ ջերմ ու սիրով լեցուն է եղել նրանց հանդեպ, մշտապես այցելելով նրանց։
Նախագահը հայրենասիրության իսկական օրինակ է համարել Վարդանյան հետախույզներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքի ծառայությանը։ Հետախույզները երբեք չեն մոռացել հայրենիքը ու անգամ Հայաստանում չլինելով, սիրել են այն ու մնացել հայ։
Նրանց ջերմ հարաբերությունների ապացույցն էր այս տարի Բրյուսովի անվան համլսարանում կայացած Վարդանյանների լսարանի բացմանը նրա հեռախոսազանգը։ Լսարանից նախագահը զանգահարել էր տիկին Վարդանյանին՝ հայտնելով՝ լսարանը բացված է և ամեն ինչ բարձրակարգ է։ Խոսակցությունից ակնհայտ էր՝ նախագահն անչափ մոտ մարդու էր զանգահարել։
Գնահատելի է մեր նախագահի մտերմությունը լեգենդների, մասնավորապես աշխարհահռչակ հետախույզներ Վարդանյանների հետ։ Հպարտության առիթ է դա իսկապես։ Նախագահը բարձր է պահում հայի պատիվը ու հայ բառի ասվածը։