«Քեֆ արա»․ Սարգիս Եղիազարյանի նոր տեսահոլովակը՝ նվիրված ընկերներին․ վայելեք

Հայտնի երգիչ Սարգիս Եղիազարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Քեֆ արա», որը նվիրված է իսկական ամուր ընկերությանը։ Տեսահոլովակի սյուժեով երեկույթի ընթացքում Սարգսի ընկերներին պատանդ են վերցնում, իսկ նա գալիս ու փրկում է բոլորին ու միասին քեֆ են անում։ Տեսահոլովակի ռեժիսորը Ֆելիքս Շախթոյանն է, երգի հեղինակներն են Մելոն և Մարտին Միրզոյանը։

Երկրպագուները հիացած են Սարգսի կատարումով։ Մեկնաբանություններում նրանք գրում են․ «Ինչպես միշտ հիանալի կատարում», «Այս տղան գանձ է»,

«Ամեն ոճի մեջ էլ տարբերվող ես, շնորհավորում եմ, Սարգիս ջան», «Աշխարհն էլ շուռ գա, փուլ գա, կողքիս ընկերություն կա։ Բրավո, Սարգիս ջան», «Յուրահատուկ ես, ուրիշ ես, Սարգիս ջան», «Ուտես, խմես ու էս երգը լսես։ Սարգիս ջան, շատ լավ կատարում էր, շնորհավորում եմ»,

«Հրաշալի ձայն, գեղեցիկ կատարում։ Շնորհակալություն, Սարգիս ջան, նման գեղեցիկ երգի և տեսահոլովակի համար։ Քո բոլոր երգերն էլ լավն են, բրավո»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: