Հյութեղ կոտլետներ՝ ապխտած համով․ հիասքանչ է տնական բուրգերների համար

Տավարի ֆարշից հյութեղ և շատ համեղ կոտլետներն ունեն հաճելի ապխտած համ։ Հիանալի են տանը պատրաստվող բուրգերների, ինչպես նաև պյուրեի հետ մատուցելու համար: Նրանք այդքան փխրուն չեն, ինչպիսիք են հացով պատրաստվող կոտլետները, բայց ունեն հյութեղ բուրավետ և մսային համ:

 

Անհրաժեշտ է

Միս՝ 500 գ

Ապխտած բեկոն կամ ճարպ՝ 100 գ

Սերուցքային կարագ՝ 20 գ

Աղ՝ 1/2 թ/գ

Սև և կծու կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Գազավորված ջուր՝ 100 մլ

Պատրաստման եղանակը

Միսը և բեկոնն աղալ մսաղացով, աղ ու բիբար անել, ավելացնել կարմիր կծու պղպեղը և սերուցքային կարագը։ Ֆարշը խառնել և լավ ծեծել առնվազն 20 անգամ: Ավելացնել գազավորված ջուր և մարինացնել 30 ր՝ սենյակային ջերմաստիճանում: Բաժանել ֆարշը չորս մասի։ Փայլաթիթեղի օգնությամբ 1-1,5 սմ լայնությամբ կլոր կոտլետ ձևավորել:

Լավ տաքացրած թավան յուղել, կոտլետը 1 րոպե ուժեղ կրակի տակ տապակել, հետո կրակը քչացնել և թողնել ևս 3-4 րոպեով: Կրկին ուժեղացնել կրակը, շուռ տալ կոտլետը մյուս կողմը և ևս 1 րոպե տապակել, իսկ հետո ևս 3-4 րոպե՝ արդեն մինչ պատրաստ լինելը: Այս կոտլետը հիանալի է տնական բուրգերների և սենդվիչների համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: