Թաթան պատմել է հեղափոխության խորհրդանիշ «Հայաստան բարև» երգի ստեղծման պատմությունը

Հայտնի երգիչ Թաթան, որը հեղափոխության խորհրդանիշ «Հայաստան բարև» երգն է բոլորիս նվիրել, պատմել է երգի ստեղծման պատմությունը։

  

«Տեսանյութում տեսա՝ ոստիկաններից մեկը տանում ցույցի մասնակիցներից մեկին։ Զարմացա՝ ոտքը ոլորելով էր տանում։ Ամեն ինչ ինձ մոտ այդ տեսարանից սկսվեց։ Ըմբոստացա, կայծ եղավ: Ուրիշ աստառ տվեղ մարդիկ չեն մտածում՝ ես և՛ երգում եմ, և՛ գրում։ Ուզում եմ ազատ լինել ու կարողանալ գրել ինձ դուր եկող երգեր:

Չեմ ուզեցել ինչ-որ մեկին նեղացնել, ուզել եմ մեր ազգի գովքն արտահայտել։ Երգը մի քանի ժամում ստեղծվեց։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց մասնիկ էի դարձել մի մարմնի՝ ժողովրդի։ Ստեղծագործող մարդը չի կարող լռել։ Երբեք չի եղել՝ այդքան բացահայտ լինի ոգևորությունս: Չգիտեի՝ դա ինչքան է տևելու, ինչով է ավարտվելու, բայց գիտեի՝ այդ երգը պետք է մեր ժողովրդին»։


Ի դեպ, Թաթա Սիմոնյանը ցանկանում էր՝ Մուռզոն կատարի երգը, որպեսզի այդ երգն ուղղակի մտնի ժողովրդի մեջ և դառնա ժողովրդական, ոչ թե Թաթայինը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: