Վաղվանից եղանակը տաքանում է․ մանրամասներ

Հիանալի նորություն է․ եղանակը վաղվանից տաքանալու է։ Հարավ-արևմուտքից գալիս են արևադարձային տաք օդային հոսանքները։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում կբարձրանա։ Ամսի 26-ից 30-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով, մնացած շրջաններում՝ 4-ից 5 աստիճանով:

Նոյեմբերի 27-ից Հայաստանի հովտային և նախալեռնային գոտում ջերմաստիճանը 0-ից բարձր կլինի։ Տեղումներ կլինեն նոյեմբերի 28-ին, իսկ մնացած օրերին կլինի փոփոխական ամպամածություն, բայց անձրև և ձյուն չի գա։

Իրապես հիասքանչ նորություն է բոլորիս համար։ Թեև ձմեռը մեր շեմին կանգնած է, այնումենայնիվ օրերը դեռևս ջերմ են և աշնանային։ Բոլորն ուրախ են և հիանալի լուրի համար շնորհակալություն են հայտնում Գագիկ Սուրենյանին՝ անհամբերությամբ սպասելով նրա նոր գրառումներին։ Հուսանք՝ առաջիկա կանխատեսումներն այս մեկի պես դրական ու ուրախալի կլինեն։

Իսկ հիմա իսկական ժամանակն է թեթև բաճկոններին վերադառնալու և ջերմ զբոսանքի համար։ Աշնանային հիասքանչ տերևաթափը կարծես բոլորին դուրս է կանչում։ Վայելեք հիանալի եղանակը։ Մի կորցրեք ժամանակը և զգացեք յուրաքնչյուր եղանակի հմայքը։ Դա իրոք արժե անել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: