Հայ հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանն տասն ամիս է ինչ մայրիկ է։ Նրա որդին՝ Արեգը, մայրիկի ինստագրամյան էջի հիթն է։ Երգչուհին հաճախ է փոքրիկի մասնակցությամբ տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակում։
Այս անգամ ինստագրամյան սթորի բաժնում նա տեսանյութ է տեղադրել՝ ցույց տալով՝ ինչպես է Արեգը «տոտիկ-տոտիկ» անում։ Երկրպագուները հիացած են փոքրիկի տոտիկ-տոտիկով։ Բոլորը հիանալի արձագանքել են Քրիստինեի մեկնաբանությանը՝ ջերմ ու պուպուշիկ անվանելով այն։
«Արեգը լույսի կտոր է, հրաշք», «Անհոգ մանկություն այս փոքրիկ հրաշքին, Քրիստինեի պես տաղանդավոր է Արեգը», «Հմայիչ մայրիկ ու հրաշք բալիկ, անվերջ կարող եմ զմայլվել», «Առողջ քայլես կյանքումդ, հաջողակ լինես, փոքրիկ Արեգ»,- հիացած գրում էին երկրպագուները՝ սպասելով Արեգի մայրիկի նորանոր երգերին։
Հիշեցնենք՝ Քրիստինե Պեպելյանը գաղտնի ամուսնացել է 2012-ին՝ գործարար Վստրեչի Արամի հետ։ Նա անձնական կյանքը գաղտնի է պահում և մանրամասներ չի հայտնում։