49-ամյա բրիտանուհի Ջո Քոլինզը երբեք չի մտածել իր արտաքին տեսքի և ավելորդ քաշի մասին, բայց մի տհաճ միջադեպ, որ նրա հետ տեղի ունեցավ ռեստորանում, փոխեց կյանքի հանդեպ իր տեսլականը: Բանն այն է, որ երիտասարդ տարիքում կինը շատ գեղեցիկ, սլացիկ կազմվածք ուներ։ Ջոն հյուրանոցային բիզնեսում էր կարիերա կառուցում, և կնոջ աշխատանքը ֆիզիկական ակտիվություն չեր պահանջում: Կինն ինքն էլ չնկատեց՝ ինչպես սկսեց ավելորդ քաշ հավաքել։
Երբ Ջոն մայրացավ, իրավիճակն ավելի վատացավ, իսկ երկրորդ երեխայի ծնունդից հետո Ջոյի քաշը հասավ 111 կգ: Կինը խոստովանում է, որ ամեն ինչի մեղավորը իր նստակյաց աշխատանքն էր և ֆաստ-ֆուդով տարվելը:
Իր հերթական ծննդյան տարեդարձը Ջոն որոշել էր նշել ռեստորանում՝ ընտանիքի հետ։ Երբ նրանք ժամանեցին ռեստորան, մատուցողուհին առաջարկեց ընտանիքին զուգարանից ոչ հեռու սեղան վերցնել։ Կինը մի փոքր զարմացած էր և հարցրեց, թե ինչո՞ւ նրանց ցանկանում են այդ սեղանի շուրջ նստեցնել:
Պարզվում է՝ մատուցողուհին մտածել է որ Ջոն հղիության վերջին ամիսներին է, և որոշել է նման իրավիճակում գտնվող կնոջն ավելի հարմար տեղ հատկացնել, որպեսզի նա ողջ սրահով չվազի դեպի զուգարան: Ասել, որ Ջոն նեղված ու հիասթափված էր, ուրեմն ոչինչ չասել։ Այդ միջադեպը նրա համար բեկումնային դարձավ:
Ջոն հասկացավ, որ պետք է ինչ-որ բան փոխի։ Նա դիմեց իր ընկերուհուն՝ Սանդրային, որը աշխատում էր որպես դիետոլոգ և առողջ սննդի ու մարզումների մասին բլոգ էր վարում։ Օգտվելով Սանդրայի խորհուրդներից՝ Ջոն կարողացավ 38 կգ նիհարել: Հիմա Ջոն իրեն շատ լավ է զգում։ Միայն քաշը կորցնելուց հետո նա հասկացավ՝ ինչ ծանրություն էր իր վրա այդքան ժամանակ կրում: Իր օրինակը ոգեվորող դարձավ շատ ու շատ կանանց համար: