Հրաշք բաղադրատոմսը հարմար է արագ պատրաստման համար։ Անհավանական ծրարիկներ՝ լավաշից պատրաստված։ Կարելի է ասել ծույլ կարկանդակներ՝ հյութեղ միջուկով։ Իրապես, արժե պատրաստել։ Անկրկնելի են՝ բույրով և համով նմանը չունեն։
Պատրաստման եղանակը
Հավը, լոլիկը, սոխը, ռեհանը և պանիրը մանրացնել՝ ավելացնելով սխտորը և թթվասերը: Սոուսն աղ ու բիբար անել:
Լավաշը կտրատել 12-14 սմ լայնությամբ շերտերի, վրան դնել միջուկը և փաթաթել եռանկյունիի տեսքով:
Լավաշից պատրաստի ծրարը թաթախել ձվա-կաթային խառնուրդի մեջ և տապակել մինչ կարմրի: Հիասքանչ նախաճաշ է՝ բոլորի համար։