Տնական մայոնեզը պատրաստվում է բլենդերում, այն էլ երկու րոպեում՝ բաղադրիչներից, որոնք միշտ սառնարանում են: Հիմնական բաղադրիչներն են արևածաղկի ձեթը և ձվի դեղնուցը՝ որպես էմուլգատոր։
Անհրաժեշտ է
Արևածաղկի ձեթ՝ 160 մլ
Ձու՝ 1 հատ
Կիտրոնի հյութ՝ 1 ճ/գ
Շաքարավազ՝ 1 թ/գ
Աղ՝ ըստ ճաշակի
Մանանեխ՝ 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները տեղափոխել ամանի մեջ, որտեղ որ հարելու ենք։ Իդեալական է ապակե բանկան, որով էլ հենց կարելի է պահել մայոնեզը: Ոտնակ-բլենդերով փակել ձվի դեղնուցը, որ այն դուրս չգա ոտնակի տակից և միացնել բլենդերը: Երկու րոպեից մայոնեզը պատրաստ է։
Մանանեխ ավելացնելոց կստացվի պրովանսալ, եթե առանց՝ սովորական: Մայոնեզը ստացվում է պինդ և համեղ՝ իսկական տնական մայոնեզ: Որքան շատ է ձեթը, այդքան մայոնեզն ավելի պինդ կստացվի և նաև յուղոտ: Եթե վախենում եք աղի հետ կապված չսխալվել, ապա ընդամենը մեկ պտղունց ավելացրեք պատրաստելիս, իսկ հետո արդեն ըստ ճաշակի ավելացրեք աղը, երբ մայոնեզը հարված կլինի: