Արքայադուստր Դիանայի ողբերգական մահից 22 տարի անց անգամ նրա անթերի ոճը հիացմունք է առաջացնում, իսկ նրա` 90-ականների կերպարները ոգեշնչում են ժամանակակից ոճային կանանց: Նրանցից թերևս ամենահիշվողը կապույտ թավշյա զգեստն է, որով Ուելսի արքայադուստրը հայտնվել է 1985 թվականի ընթրիքի ժամանակ: Իդեալական մաքսի զգեստը նրա համար կարել է լոնդոնյան դիզայներներից մեկը Վիկտոր Էդելշտեյնը։
Թագավորական կանոնակարգը պահանջում էր, որ արքայադուստրը կոկիկ հագնվեր, սակայն Դիանան բավականին անկեղծ զգեստ էր ընտրել` հին հոլիվուդյան գլամուրի ոճով՝ կիպ և ուսերից ընկնող:
Հարկ է նշել, որ թավշյա զգեստը Դիանան կրել է առնվազն չորս անգամ սակայն իրարանցում է այն առաջացրել հոլիվուդյան դերասան Ջոն Թրավոլթայի հետ 20 րոպեանոց պարից հետո, որը տեղի է ունեցել սպիտակ տանը՝ երեկույթի ժամանակ: Այդ լեգենդար պարի կադրերը տարածվեցին ողջ աշխարհով։
Ի դեպ 1997 թվականի հունիսին՝ մահից ընդամենը 2 ամիս առաջ, արքայադուստրը վաճառել է այդ զգեստը 100 հազար ֆունտ սթերլինգով, որպեսզի միջոցներ հայթայթի իր բարեգործական կազմակերպության համար:
Առաջիկա աճուրդին, որը ծրագրավորված է դեկտեմբերի 9-ին, զգեստի մեկնարկային գինը կլինի 350 հազար ֆունտ սթերլինգ: