Սրճային աղանդեր` 3 րոպեում` 3 բաղադրիչից. հրաշալի համով ու հեշտ պատրաստվող

Սրճային կրեմ կամ կրեմա-ալ-կաֆե՝ թեթև փրփուր՝ ջրի և սուրճի հիման վրա։ Ամենից հարմար է մատուցել տաք կաթի, սուրճի, պաղպաղակի հետ, ինչպես նաև կարելի է մատուցել որպես ինքնուրույն աղանդեր։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել դարչին, կակաո և այլ համեմունքներ: Պատրաստվում է շատ արագ և հեշտ․ կարևորը օգտագործել լավ, որակյալ սուրճ և ամեն ինչ կստացվի շատ համեղ, իսկ տաք կաթի հետ անմահական համ ունի:

 

Անհրաժեշտ է

Լուծվող սուրճ՝ 20 գ

Սառույցով ջուր՝ 200 գ

Շաքարավազ՝ 100 գ կամ ըստ ճաշակի

Վանիլին՝ 10 գրամ

Պատրաստման ընթացքը շատ հեշտ է և արագ․ բոլոր բաղադրիչները պետք է հարել հարիչով՝ 3-4 րոպե՝ մինչ կայուն փրփուր առաջանա: Ըստ ճաշակի կարելի է ավելացնել կակաո, դարչին և այլ համեմունքներ։ Շաքարավազի չափը նույնպես որոշեք ըստ ճաշակի: Մատուցել կաթով, սուրճով կամ առանձին՝ որպես համեղ աղանդեր:

Պատրաստի կրեմը կարելի է պահել սառնարանում։ Թեև մի քիչ տարանջատվում է, բայց փրփուրը պահպանվում է ու չի սառցակալում։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել սուրճի ու կաթի մեջ: Երկու հանգամանք, որոնք անպայման պետք է հաշվի առնել, որպեսզի կրեմը դառնա այնպիսին, ինչպիսին պետք է լինի: Դրանք են սառցե ջուրը և բնական սուրճը: Վայելեք այս հրաշալի աղանդերը, որը հաստատ կհավանեք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: