Մսով խխունջներ․ շատ համեղ բաղադրատոմս, անպայման փորձեք

Մսով խխունջները՝ խրթխրթան կեղևով վերևից և հյութեղ միջուկով։ Ֆարշից և բանջարեղենից շատ համեղ ուտեստ է՝ ընթրիքի կամ ճաշի համար՝ հասանելի և հասարակ բաղադրիչներից:

  

Անհրաժեշտ է

Ալյուր 250 գ

Աղ՝ 1/2 թ/գ

Տաք ջուր՝ 120 գ

Արևածաղկի ձեթ 2 ճ/գ

Ֆարշ 300 գ

Բուլղարական պղպեղ՝ 1/2 հատ

Լոլիկ՝ 1/2 հատ

Սոխ՝ 1 հատ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Սերուցքային կարագ՝ 30 գ

Քունջութ՝ 1 բուռ

Պատրաստման եղանակը

Տաք ջրի մեջ ավելացնել աղը և արևածաղկի ձեթը, խառնել և ավելացնել ալյուրը։ Խմոր հունցել, դնել այն պոլիէթիլենային տոպրակի մեջ և թողնել հանգստանալ 20 րոպե: Պղպեղը, լոլիկը, սոխը մանր կտրատել, միավորել ֆարշի հետ, աղ ու բիբար անել՝ ըստ ճաշակի:

Խմորը բաժանել երեք մասի՝ յուրաքանչյուր մասը գրտնակել առավելագույնս բարակ, քսել արևածաղկի ձեթով և վրան դնել ֆարշը՝ բանջարեղենով: Փաթաթել ռուլետի տեսքով, իսկ հետո կլորացնել խխունջի պես։ Վրան քսել սերուցքային կարագ և քունջութ ցանել: Թխել 25-30 րոպե՝ մինչ կարմրելը՝ 200 աստիճանի ներքո:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: