Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր ազգի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ 1957-ի այս օրն ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել նա, ով ապագա սերունդների համար պայքարի խորհրդանիշ պիտի դառնար։ Նա ծնվել է Հայոց Ցեղասպանությունից փրկված և Քալիֆորնիայի Վայսելիա քաղաքում ապաստան գտած հայի ընտանիքում:

 1969-1970 թվականներին փոքրիկ Մոնթեն, ընտանիքի հետ ճամփորդել է միջինարևելյան և եվրոպական 41 երկիր։ Թերևս ճակատագրական այցը եղել է պապերի ծննդավայր Արևմտյան Հայաստան: Հենց այնտեղ էլ ապագա հերոսը գիտակցել է իր հայ լինելը:

Ողջ կյանքի ընթացքում Մոնթեն երբևէ կասկածի առիթ չի տվել ու միշտ հավատարիմ է եղել իր պատմական հայրենիքին։ Ապրելով արտերկրում՝ նա ամեն ինչով փորձում էր աջակից լինել իր երկրին։ Մինչև մահ Մոնթեն պայքարեց ազատության համար ու հասավ դրան։ Հիմա ունենք անկախ Արցախ, որի մարտիկը նաև Մոնթեն է եղել։ Հերոսական մահը վրա հասավ 1993-ի հունիսի 12-ին։

Հանգչիր խաղաղությամբ, մեծ հերոս։ Շնորհակալ ենք, որ քո օրինակով սերունդ է կրթվում ու քեզ հերոս համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: