Պիրոգ «Չիզբուրգեր»․ փորձելով այն՝ ընդմիշտ կմոռանաք գնված բուրգերները

Ամենահամեղ մսային պիրոգը, որ երբևէ կփորձեք ձեր կյանքի ընթացքում։ Իր բաղադրիչներով պիրոգը հիշեցնում է «Չիզբուրգեր»․ միջուկը ստացվում է շատ հյութեղ, իսկ խմորը փափուկ և փխրուն:

Չիզբուրգերի համար անհրաժեշտ է՝

Խմոր

Ջուր կամ կաթ՝ 200 մլ

Շաքարավազ՝ 2 թ/գ

Աղ՝ 1 թ/գ

Չոր խմորիչ՝ 5 գ

Ձու՝ 1 հատ

Արևածաղկի յուղ՝ 40 գ

Ալյուր՝ 450-460 գ

Միջուկ

Տավարի ֆարշ՝ 600 գ

Սոխ՝ 1 հատ

Մարինացված վարունգ՝ 2-3 հատ

Պանիր՝ 100 գրան

Կետչուպ՝ 150 գրամ

Վրան քսելու համար

Դեղնուց՝ 1 հատ

Կաթ՝ 1 ճ/գ

Քունջութ 1 բուռ

Պատրաստման եղանակը

Խմորիչով խմոր պատրաստելու համար խմորիչը բացել գոլ ջրում, ավելացնել շաքարավազը և մի փոքր ջուր։ Սպասել 5-10 րոպե՝ մինչ փրփուր կառաջանա և շարունակել խմոր պատրաստել: Ավելացնել աղ, ձու, արևածաղկի յուղ և ալյուր՝ կպչուն խմոր հունցելով։ Ալյուրի չափը կարող է բոլորի մոտ տարբեր լինել։ Նայելով խմորին՝ կհասկանաք՝ որքան վերցնել ալյուր։

Խմորից գունդ պատրաստել, փակել սննդային թաղանթով և թողնել տաք տեղը՝ մինչև 2 անգամ կմեծանա, այսինքն 40-90 րոպեյով: Միջուկի համար տապակել ֆարշը՝ 10-12 րոպե, որ դրանից դուրս գա հեղուկը, աղ և բիբար անել: Միավորել կտրատած վարունգը, սոխը և քերած պանիրը: Խմորը կիսել 3 մասի․ 2 մասից գրտնակել կաղապարի չափսով շերտ։

Կաղապարը յուղել և մեջը դնել խմորը: Վրան դնել խմորի 1/3 մնացած մասը՝ գրտնակած վիճակում, և փակել միջուկով խմորը: Ծածկել սրբիչով և թողնել պիրոգը 10-15 րոպե: Պիրոգի վերևի հատվածը քսել դեղնուց՝ կաթով, և ցանել քունջութ։ Թխել 40 րոպե՝ 180 աստիճանով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: