Կարինա Իգնատյանի ելույթը «Մանկական Եվրատեսիլում» և վերջնական արդյունքը (տեսանյութ)

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2019» մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում էր Կարինա Իգնատյանը։ Տասներեքամյա գեղեցկուհի-հայուհին զբաղեցրեց իններորդ տեղը՝ «Colours Of Your Dream» երգով։ Կարինան ներկայացել էր քնքուշ և ոճային կատարմամբ՝ վարդագույն երանգներով։ Իսկական աղջկական կատարում, որը հիացրել էր բոլորին։ «Ապրես Կարինա ջան։ Հզոր ձայն ունես, ու ելույթդ էլ շատ յուրահատուկ էր», «Հպարտանալու առիթ, բրավո», «Ապրեն մեր աղջիկները, շատ լավ ելույթ էր», «Շատ անարդար ա, որ նման երգը 9-րդ տեղա գրավում։ Կարինա, դու իմ հաղթողն ես»։

 

Մրցույթի հաղթող դարձավ Լեհաստանի ներկայացնող Վիկի Գաբորը՝ «Superhero» երգով:
Նշենք՝ այս տարի քվեարկությունը յուրահատուկ կերպ էր ընթանում՝ ոչ ավանդական զանգերով։ Այն առցանց էր և յուրաքանչյուրը պետք է միաժամանակ քվեարկեր երեք, չորս կամ հինգ մասնակցի օգտին։ Քվեարկում էր նաև ժյուրին։

Քվեարկության արդյունքում Կարինան երկու միավոր ստացավ Մալթայից, երեքական՝ Լեհաստանից և Բելառուսից, չորսական՝ Պորտուգալիայից և Ուկրաինայից, հնգական՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, վեցական՝ Ալբանիայից և Հյուսիսային Մակեդոնիայից, յոթական՝ Վրաստանից և Իսպանիայից, ութ միավոր՝ Ավստրալիայից, տասը՝ Ռուսաստանից։ Հայ հեռուստադիտողն էլ առավելագույն՝ տասներկու միավոր շնորհեց Հոլանդիային։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: