Հայտնի երգչուհի Սելին Դիոնը խոստովանել է, որ կատարել է մահացած ամուսնու՝ Ռենե Անժելիլի վերջին խնդրանը՝ վերադառնալ բեմ։ Ամուսնու կողքին գտնվելու համար Սելինը երկարատև ընդմիջում էր վերցրել և չէր զբաղվում արվեստով։
51-ամյա Սելինը հուզմունքով է հիշում ամուսնուն, ում շնորհիվ համաշխարհային համբավ է ձեռք բերել։ Ռենեն ոչ միայն իր կեսն էր, այլև իր պրոդյուսերը։ Տարիներ առաջ Ռենեն իր տունն է գրավադրել՝ Սելինի ձայնագրության համար։
Նրանց միասնական աշխատանքը տևել է ավելի քան քսան տարի։ Սակայն 2016-ի հունվարին, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, 73-ամյա Ռենեն մահացավ։ Մահից առաջ նա Սելինին մի բան խնդրեց՝ վերադառնալ սիրելի գործին․ «Ինձ պետք է, որ դու բեմ դուրս գաս ու երգես։ Շատ եմ ուզում դա տեսնել»,- ասել էր նա։
Սելինը կատարեց ամուսնու խնդրանքը, ինչն օգտնեց իրեն դեպրեսիայի դեմ պայքարում, որի մեջ էր ընկել սիրելի ամուսնու մահից հետո։ Հիմա Սելինը շրջագայություն է անցկացնում Հյուսիսային Ամերիկայում՝ իր նոր «Courage» («Խիզախություն») ալբոմով՝ նվիրված ամուսնու հիշատակին։