Բոթ․ մահացել է Գարիկ Մարտիրոսյանի հայրը

  Վշտալի դեպք է տեղի ունեցել։ Երևանում երեկ կյանքից հեռացել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանի և դիվանագետ Լևոն Մարտիրոսյանի հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը։ Նա 77 տարեկան էր։ Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց։

Բոթը հայտնել է Լևոնը՝ ֆեյսբուքյան էջում գրառումով։ Գրառման տակ բոլորը հիշում են Յուրի Մարտիրոսյանին՝ պայծառ ու հիանալի մարդու․ «Երկնային Արքայություն հայրիկիդ», «Ընդունիր անկեղծ ցավակցություններս, Լևոն ջան: Աստված հոգին լուսավորի», «Ցավակցում եմ, Լևոն ջան։ Աստված ողորմի», «Աստված հոգին լուսավորի, ձեզ էլ համբերություն տա վշտին դիմանալ», «Հոգիդ լուսավոր լինի, մեր լավ ընկեր Յուրա։ Ցավակվում եմ Ձեր ընտանիքին»,- գրում են նրանք։

Մեկնաբանություններում գրառում է կատարել նաև Նազենի Հովհաննիսյանը․ «Ցավում եմ Լևոն ջան, ցավակցում եմ` խորը հասկանալով կորստի ցավն ու կսկիծը»։ Ցավակցել են նաև Տիգրան Բալայանը և Նաիրա Զոհրաբյանը։

Գարիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև իր կինը՝ Ժաննա Լևինան, դեռևս ոչ մի գրառում չեն կատարել։ Ընտանիքն արդեն Երևանում է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: