«Daily Mail» հայտնի պարբերականը բացահայտել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի եկամուտները։
Քայլի Ջենների մաքուր կապիտալը կազմում է 1.2 միլիարդ դոլար։ Ինչպես իր հարազատները, Քայլին 22 տարեկանում գումար է աշխատում ընտանեկան ռեալիթի-շոուից, ինչպես նաև աշխատելով որպես մոդել, սակայն իր կոսմետիկայի ընկերությունն ավելի շատ գումար է տալիս նրան։
Քիմ Քարդաշյանի անձնական կապիտալը կազմում է 370 միլիոն ԱՄՆ դոլար։ Նա զբաղեցրել է 26-րդ տեղը՝ 2019-ի Ամերիկայի ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկում։ Քիմը վաստակում է ընտանեկան ռեալիթի-շոուի և իր KKW բրենդի շնորհիվ։ Բրենդն իրեն տարեկան 100 միլիոն դոլար եկամուտ է բերում։ Նա նաև վաստակում է համակարգչային խաղից՝ «Kim Kardashian: Hollywood»։
Քրիս Ջենների կապիտալը կազմում է 90 միլիոն ԱՄՆ դոլար։ Նրա եկամուտի հիմնական աղբյուրը Keeping Up With The Kardashians-ի պրոդյուսերական աշխատանքն է, որն արդեն 17 սեզոն է տևում։
Քլոե Քարդաշյանի կապիտալը 40 միլիոն դոլար է։ Ընտանեկան ռեալիթի շոուի հետ մեկտեղ նա մի շարք գովազդային պայմանագրեր ունի։ Քլոեն նաև սեփական հագուստի շարքն ունի, որը վաճառվում է սուպերմարկետներում և համացանցում։
Քոթնի Քարդաշյանի անձնական կապիտալը կազմում է 35 միլիոն դոլար։ Նրա եկամուտի հիմնական մասը կուտակվում է ընտանեկան ռեալիթի-շոուից և այլ ֆինանսական գործարքներից։ Այս պահին նա քույրերի՝ Քիմի և Քլոեի հետ աշխատում է իրենց անվանական օծանելիքի առաջխաղացման վրա։
Քեյթլին Ջենների կապիտալը կազմում է 100 միլիոն դոլար։ Նա վաստակում է շոուի և անկեղծ մեկնաբանություններով ինքնակենսագրականի թողարկման միջոցով։
Քենդլ Ջենների անձնական կապիտալը կազմում է 30 միլիոն դոլար։ Քենդլը գումար է վաստակում ընտանեկան շոուից, ինչպես նաև մասնակցում է համաշխարհային բրենդների ցուցադրություններին՝ որպես մոդել։
Ռոբ Քարդաշյանի՝ ընտանիքի միակ տղայի կապիտալը կազմում է 10 միլիոն ԱՄՆ դոլար։ Զարմանալի չէ, որ Ռոբը ամենաաղքատն է երեխաներից։ Նա գումար է վաստակում Keeping Up With The Kardashians շոուի միջոցով, սակայն հազվադեպ է այնտեղ երևում։ Անցած տարի նա ընդհանրապես չի մասնակցել շոուին, իսկ այս սեզոնին երբեմն հայտնվում է։ Ամեն հայտնվելու համար նա ստանում է 50 հազար ԱՄՆ դոլար։ Ռոբը փոքր ընկերություն ունի՝ մասնագիտացած գուլպաներ կարելու մեջ։