Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց վետերանների աշխարհի առաջնությունը։ Փառահեղ ելույթով փառահեղ հաղթական ավարտ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Վահանյանի մասնակցությունը։ Նա հավասարը չուներ 65 տարեկանից բարձր շախմատիստների պայքարում և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Նա 8,5 միավոր վաստակեց՝ հնարավոր 11-ից։ Հիասքանչ արդյունք է։ Չնայած տարիքին՝ Վահանյանի խաղը վառ է ու զգացմունքային, անկանխատեսելի ու սուր։ Նրա մրցակիցներն ամեն անգամ անակնկալի են գալիս՝ չկարողանալով կանխատեսել իր որոշումները։
Հայաստանի մյուս շախամտիստը հանդես էր գալիս մինչև 50 տարեկանների պայքարում։ Կարեն Մովսիսյանը, թեև լավ էր սկսել պայքարը, բայց ընթացքում մի փոքր զիջեց դիրքերը և պայքայրն ավարտեց չորրորդ հորիզոնականում։
Այս արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայկական շախմատը եղել է ու կա աշխարհի ամենաուժեղներից մեկը։ Մեր տաղանդները միշտ էլ բարձր տեղեր են գրավում տարբեր մրցումներում՝ բարձր պահելով հայի պատիվն աշխարհի տարբեր ծայրերում։