Ավարտին է մոտենում աշունը։ Նոյեմբերյան մեկ շաբաթից կգա ձմեռը՝ իր հետ բերելով ամանորյա շունչը։ Ընդամենը մեկ ամսից եղևնու և մանդարինի բույրի ներքո կդիմավորենք 2020 թվականը։ Բոլորին էլ հետաքրքրում է՝ քանի օր են տևելու ձմեռային արձակուրդները՝ երեխաների և մեծահասակների համար։ Արդեն հայտնի է որոշումը։
Այսպիսով, աշխատանքային է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Ոչ աշխատանքային է դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ից 6-ը ներառյալ։ Երեխաներն ավելի երկար կհանգստանան։ Ամենափոքրիկները՝ 1-ին և 2-րդ դասարանցիները, կհանգստանան մինչև հունվարի 27-ը, մյուս դպրոցականները՝ մինչև հունվարի 13-ը։
Հիանալի է, որ ձմեռային սառը բայց հոգեպես ջերմ օրերը վայելելու այսպիսի հնարավորություն կա։ Սպասենք եղանակի տեսությանը՝ իմանալու, թե ինչ ամանորյա եղանակ է սպասվում․ գուցե ամանորյա հրաշք լինի՝ փաթիլ-փաթիլ տեղացող ձյան տեսքով, որն իրականությունն իսկական հեքիաթ կդարձնի՝ ստիպելով բոլորին հավատալ ամանորյա հրաշքներին և երազանքներ պահել։