Գուշակը 3800 ԱՄՆ դոլար է պահանջել Երևանի բնակչուհուց․ ահա թե ինչ նպատակով

Արտակարգ, բայց զավեշտալի դեպք է տեղի ունեցել Մալաթիայում։ Ոստիկանության բաժին է դիմել Մալաթիա-Սեբաստիայի 55-ամյա բնակչուհի Հասմիկ Հ-ն՝ հայտնելով, որ 2016 թվականից մինչ այս տարվա հուլիս խաբված է եղել։ Ամենի մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։ Նա Արարատի մարզի բնակչուհի 54-ամյա Մարիամ Հ-ին, որպես գուշակի, ինքնակամ տվել է 3800 ԱՄՆ դոլար։

Հասմիկ Հ-ն Մարիամ Հ-ին դիմել է իր ընտանիքից «թուղթ ու գիրը բացելու» համար։ Գուշակը գումարը մաս-մաս է պահանջել, խաբել է կնոջը, վախեցրել ու չարաշահել վստահությունը։ Կինը, ցանկանալով իր ընտանիքի բարեկեցություն, ինքնակամ տվել է գումարը՝ սպասելով արդյունքին։ Այժմ սկսվել է գործի քննությունը, ոստիկանները նախապատրաստում են նյութերը։

Հուսանք՝ արդարությունը կհաստատվի և այդ կնոջ պես «գուշակները» չեն կարողանա խաբել և վստահելի հարաբերություններ հաստատել ընտանիքին նվիրված կանանց հետ, նրանցից գումար կորզել և ակնհայտորեն խաբել։ Խայտառակություն է սա, որն իսպառ պետք է վերանա մեր Նոր Հայաստանից։ Սա եզակի դեպք չէ և, հուսանք, իրավիճակը կկարգավորվի և այդ կնոջ՝ խաբեությամբ կորզված գումարը կվերադարձվի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: