Քիմ և Քլոե Քարդաշյանները մասնակցել են « The Promise Institute for Human Rights» («Խոստումը» մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը) կազմակերպության հանդիսավոր երեկոյին, որը կազմակերպել է Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանը (UCLA)-ն։ Ինստիտուտն ստեղծվել է 2016-ին նկարահանված Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմից հավաքագրված գումարից, որը կազմել է 20 միլիոն դոլար։ Դա ամենաեկամտաբերն էր նմանատիպ ֆիլմերի շարքում։
Ինստիտուտն ստեղծելու որոշումն ընդունել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։ Նպատակը դառնալ ազգային կրթական ինստիտուտ, որն զբաղվելու է մարդու իրավունքների պաշտպանությանը։ «Ինստիտուտի անվանումը՝ «Խոստում», պատահաբար չի ընտրվել։ UCLA-ն և Իրավունքների դպրոցը կատարել են Ցեղասպանության զոհերին և այդ պատճառով երկար տարիներ խախտված իրավունքներով ապրած մարդկանց տված խոստումը։ Նպատակն է համապատասխան իրավական մեխանիզմների ստեղծումը և մարդկանց ազնիվ լինել սովորեցնելը»,- նշել է Իսրայելյանը։
Քարդաշյան քույրերը ներկա էին հատուկ հյուրերի կարգավիճակով։ Քիմը կրում էր մուգ կապույտ կոստյում, իսկ Քլոեն սև պիջակ և տաբատ։
Միջոցառումից առաջ Քիմն ինստագրամյան սթորիում տեղադրել է անմոռուկի՝ Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ կրծքանշանի լուսանկարը։