Քիմ Քարդաշյանը հայտնել է իր դիրքորոշումը

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է իր դիրքորոշումը։ Նա հրաժարվել է բնական մորթուց և իր՝ մուշտակների ողջ հավաքածուն փոխարինել արհեստականներով։ Նա այդ մասին պատմել է ինստագրամյան իր էջում՝ տեղադրելով դստեր՝ Նորթի լուսանկարը։ Աղջիկը կրում էր սպիտակ մուշտակ և սև գլխարկ։


«Հիշում եք՝ ես ինչպես էի սա կրում։ Նա հավաքեց իմ կերպարի պես կերպար, բայց մի տարբերությամբ։ Ես բնական մորթուց սիրելի մուշտակներս փոխարինել եմ արհեստական կրկնօրինակներով»,- գրել է Քիմը։

 

Ամենայն հավանականությամբ, Քիմի՝ նման որոշման պատճառ է դարձել 2017-ին իրեն հղված մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնի նամակը։ Նա կոչ է արել Քիմին չկրել բնական մորթի, բայց պատասխան չի ստացել։ Ավելի ուշ Անդերսոնը հայտարարել է այդ մասին իր հարցազրույցի ընթացքում՝ նշելով, որ նմանատիպ նամակ հղել է նաև Մելանիա Թրամփին։

Բացի այդ Քիմի քույրը՝ Քլոեն, նույնպես պայքարում է կենդանիների իրավունքների համար։ 2014-ին նա Նյու Յորքում արհեստական մուշտակ էր կրում՝ «Գրողը տանի մորթուն» գրությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: