Հայտնի երգիչ Գևորգ Սիրեկանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Էլ ում»։ Ջերմ ու սիլով լի ստեղծագործության խոսքերի հեղինակը Լիլիթ Սիրեկանյանն է, երաժշտությանը՝ Գևորգ Սիրեկանյանը։ Վառ ու գունեղ տեսահոլովակում Գևորգը հանդես է եկել տարբեր կերպարներում՝ հիշվող ու անկրկնելի։
Տեսահոլովակն արժանացել է երկրպագուների հավանությանը։ Բոլորը հիանում են կատարմամբ և շնորհավորում Գևորգին։ «Շատ հետաքրքիր աշխատանք է, շնորհավորում եմ», «Ասենք ասելու բան չթողեցիր Գև, ուժեղ, շա՜տ ուժեղ գործ՝ արդեն բոլորիս սիրելի երգի հիման վրա։ Շնորհավորում եմ, ընկերս»,
«Դեռ չէի լսել, բայց միանգամից քաշելու կոճակն եմ սեղմել, շնորհավոր համով ու սիրուն տղա», «Շատ հավանեցի, Գևորգ ջան. ճաշակով է», «Լավն էր Գև։ Ինչպես միշտ, իհարկե», «Շնորհավոր, իրոք հաճելի ու հրաշք գործ է», «Տրամադրությունս հասավ 200 %, տանում է այս երգը»,
«Շատ լավն էր, ինչպես միշտ տարբերվող ես», «Օրիգինալ ու անկրկնելի կատարում, Գևորգ ջան, կեցցես»։