Վալերի Մելաձեն առաջին անգամ սիրելիի հետ համատեղ երգ է ներկայացրել․ լսել է պետք

Սեպտեմբերի սկզբին երգչուհի Ալբինա Ջանաբաևան որոշել է դադարեցնել համագործակցությունը կոմպոզիտոր և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ, որի հետ համագործակցել է 15 տարի՝ նախ «Վիա Գրա» խմբի կազմում, ապա որպես մենակատարուհի։ Ու ահա երկու ամիս անց 40-ամյա Ալբինան ամուսնու՝ 54-ամյա Վալերի Մելաձեի հետ ներկայացրել են առաջին համատեղ երգը՝ «Мегаполисы»։

«Մենք սա շատ երկար ենք սպասել», — գրել է Ալբինան, իսկ Վալերին լակոնիկ նշել է․ «Մեր դուետը»։
Երգի պրոդյուսինգով զբաղվել է Կոնստանտին Մելաձեի ընկերությունը, սակայն հենց Կոնստանտինը չի մասնակցել աշխատանքին։ Երաժշտության հեղինակը Վյաչեսլավ Բոդոլիկն է, խոսքերինը՝ Մարիա Յակուբովսկայան։

Երկրպագուներն իրապես հիացած են լսել զույգին միասնական երգում․ «Այնքան երկար եմ սպասել այս պահին։ Երազանքներն իրականանում են», «Հիանալի երգ։ Առաջին իսկ ակորդներից հոգուս խորքում է։ Շնորհակալ եմ արվեստի համար», «Ուղղակի հիասքանչ է։ Զգացմունքային երգ է, արտասվում եմ», «Անհամաբերությամբ սպասում եմ տեսահոլովակին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: