«Մանկական Եվրատեսիլի» մասնակիցը բեմում կորցրել է գիտակցությունը

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի՝ այսօր կայացած փորձին ոչ սովորական դեպք է պատահել։ Ռուսաստանը մրցույթին ներկայացնող 13-ամյա Դենբերել Օօրժակը հենց փորձի ժամանակ գիտակցությունն է կորցրել հենց բեմին: Օօրժակին շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց:
«Դենբերելը գիտակությունն է կորցրել փորձի ժամանակ։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնում են ԶԼՄ-ները։

Բժիշկների խոսքով՝ երեխային հանգիստ է անհրաժեշտ։ Տղայի կողքին է տատիկը, նրանք հիվանդանոցում կմնան ևս մի քանի ժամ: Տղայի հետ մշտական կապի մեջ են Ռուսաստանի պատվիրակության անդամները։ Բոլորը շատ անհանգստացած են Դենբերելի առողջությամբ։

Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա Լեհաստանի Գլիվիցի քաղաքում՝ նոյեմբերի 24-ին։ Հայաստանը մրցույթին ներկայացնում է Կարինա Իգնատյանը՝ իր հրաշք «Colours Of Your Dream» ստեղծագործությամբ։ Կարինայի մրցելույթին կարող եք հետևել կիսաեզրափակիչ փուլից և քվեարկել մրցույթի ողջ ընթացքում։ Ահա թե ինչեր է տեղի ունենում երեխայի մոտ, ինչու ոչ նաև լարվածությունից և խառնիխուռն ու ակտիվ վիճակից։ Հուսանք՝ երեխայի հետ ամեն ինչ լավ կլինի և նա կկարողանա մասնակցել մրցույթին։
ev8atesil

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!