Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմն եմ համարելու»։ Երաժշտության և խոսքերի հեղինակը՝ Գուրո Գասպարյանն է, գործիքավորումը՝ նույնպես Գուրո Գասպարյանի։
Հուզումնալից, սիրով լի տեսահոլովակը սիրող սրտերն անտարբեր չի թողնի։ Դա ապացուցում են երկրպագուները՝ հիացմունքով լի իրենց մեկնաբանություններով։ Բոլորը հավանել են Արկադիի էմոցիոնալ տեսահոլովակը, երևի թե բոլորն իրենց հիշողություններն ունեն։
Տեսահոլովակն արդեն հազարավոր դիտումներ է հավաքել։ Մեկնաբանություններում բազմաթիվ են շնորհակալական ու գովեստի խոսքերը․ «Աչքերս միշտ թաց`կմնան քեզ կարոտած… Ցավոք` հենց սա է մեր իրականությունը», «Կեցցես Արկադի, ամեն անգամ հիացնում ես քո ինքնատիպ ձայնով ու հրաշալի երգերով», «Եվս մի հիանալի կատարում, բրավո», «Շատ սիրուն են խոսքերը, բրավո», «Հրաշք ձայն», «Գեղեցիկ երգ ու շատ գեղեցիկ կատարում», «Շնորհակալ եմ, մի քանի վայրկյանով ընկա հիշողությունների գիրկը ու առաջին սերս հիշեցի», «Ճիշտ խոսքեր, բռավո, շատ լավ երգ, որ կարող ես անընդհատ լսել ու լսել»։