Եթե վարկ ունեք կամ մտադիր եք վերցնել, անպայման կարդացեք այս նյութը, որը մեծ նշանակություն ունի՝ հանկարծ ավելորդ խնդիրներ չունենաք, քանզի վերջին շրջանում տարատեսակ կազմակերպությունները սոցցանցերում և կայքերում հանդես են գալիս շահավետ պայմաններով՝ վարկերի տրամադրման, իսկ որոշ դեպքերում նաև ավանդների, փոխառությունների ներգրավման հրապակային առաջարկություններով։ Դրանք գայթակղիչ են և շատերին կարող են վստահելի ու ցանկալի թվալ։ Բայց առաջին հայացքից թվացողն իրականություն չէ։
Վերոնշյալների հետ կապված ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է՝ ՀՀ տարածքում վարկերի տրամադրման, ինչպես նաև ավանդների ներգրավման գործառույթները ենթակա են լիցենզավորմա ՀՀ օրենսդրությանը համաձայն կարգով։ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիենրին, հետագա հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից:
Վարկային կազմակերպությունների ցանկը հրապարակված է ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում։ Անցեք հղումով՝ ծանոթանալու համար։ Շատ կարևոր է սա, մի անտեսեք ու ծանոթացեք ցանկին։