Կարինա Իգնատյանն առաջին փորձն է կատարել «Մանկական Եվրատեսիլի» բեմում (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանն իր «Colours of Your Dream» երգով արդեն առաջին փորձն է կատարել եվրատեսիլյան բեմում։ Հիշեցնեցնենք՝ հրաշք ստեղծագործության երաժշտության հեղինակը Տարաս Դեմչուկն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը և Մարգարիտա Դորոշևիչը։

Փոքրիկ երգչուհին գրել է, որ անհամբերությամբ սպասում է իր ելույթին և խնդրել քվեարկել իր օգտին՝ նոյեմբերի 22, 23-ին և 24-ին։ Քվեարկությունը տեղի է ունենալու պաշտոնական կայքում և հնարավոր կլինի քվեարկել ցանկացած երկրից։

Երկրպագուներին շատ է դուր եկել Կարինայի բեմական կերպարը։ Նրանք հաղթանակ են մաղթել փոքրիկ գեղեցկուհուն․ «Դու մերն ես, ուրեմն ամենալավն ես, մեր փոքրիկ աղջիկների երազանքի իրականացնողն ես։ Էսօր քո օրն է։ Հաջողություն էսօր», «Հաջողություն և հաղթանակ քեզ սիրուն աղջիկ», «Աստված քեզ հետ գեղեցկուհի։ Մաղթում եմ հաջողություն հաղթանակ և մեծ բեմեր», «Դու կարող ես մեր հայրենիքի ու ժողովրդի անունը բարձր պահես։ Աստված միշտ ուղեկից լինի քեզ։ Ամեն։ Դուխով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: