Անցած կիրակի օրը պապարացիները լուսանկարել են Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին և իրենց դստերը՝ Նորթ Ուեսթին՝ Հյուսթոնի Լեյքվուդ եկեղեցուց դուրս գալիս։ Լուսանկարում նկատելի է Նորթի փիրսինգը՝ կլոր փայլուն օղակը (հավանաբար ոչ իսկական)։ Ինչպես է դստեր նոր զարդին վերաբերվել հայրը՝ Քանյեն, հայտնի չէ, բայց, լուսանկարին նայելով, երևում է՝ այնքան էլ ուրախ տեսք չունի։
Ի դեպ, վերջերս Քանյեն արգելել է դստերը դիմահարդարվել։ Անգամ նվազագույն քանակությամբ կոսմետիկային հայրը դեմ է։ Նա արգելել է 6-ամյա դստերն անգամ մոտենալ կոսմետիկային։
Թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել, հայտնի չէ, քանզի ընտանիքում զարգացած է կոսմետիկայի մշակույթը, Քարդաշյան-Ջեններ քույրերն իրենց արտադրության կոսմետիկա և օծանելիք ունեն, որոնք ակտիվորեն գովազդում են։
Ինչևէ, հայրը դեմ է փոքրիկ Նորթի՝ մայրիկի և մորաքույրերի ուղին շարունակել ու անվերջ շպարվել։ Ինչպես կընթանան զարդերի հետ գործերը, կիմանանք առաջիկայում։