Շվեդական մսագնդիկները պատրատսվում են հեշտ, բայց համն անմահական է։ Կարելի է մատուցել յուրաքանչյուր խավարտի հետ։
- Անհրաժեշտ էՏավարի ֆարշ՝ 450 գ
Պաքսիմատ՝ 3 ճ/գ
Մաղադանոս կտրատած՝ 1 ճ/գ
Հատիկավոր պղպեղ՝ 1/4 ճ/գ
Մշկընկույզ՝ 1/4 ճ/գ
Սոխ՝ 1 հատ
Սխտորի փոշի՝ 1/2 թ/գ
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Ձու՝ 1 հատ
Ձիթապտղի յուղ՝ 1 ճ/գ
Սերուցքային կարագ՝ 5 ճ/գ
Ալյուր՝ 3 ճ/գ
Սերուցք՝ 250 մլ
Տավարի արգանակ՝ 500 մլ
Մանանեխ՝ 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Միավորել տավարի ֆարշը, ձուն, պաքսիմատը, կտրատած սոխը, հատիկավոր պղպեղը, մաղադանոսը, մշկընկույզը, սխտորի փոշին, աղը և սև պղպեղը։ Խառնուրդից ընկույզի չափի գնդիկներ պատրաստել։ Խորը թավայի մեջ լցնել մեկ ճաշի գդալ ձիթայուղ և մեկ ճաշի գդալի չափով սերուցքային կարագ, տապակել գնդիկները։ Հանել ամանի մեջ և ծածկել փայլաթիթեղով։
Գնդիկների տապակելուց մնացած յուղի վրա ավելացնել 4 ճաշի գդալի չափով սերուցքային կարագը, ալյուրը, տավարի արգանակը, մանանեխը և սերուցքը։ Եռացնելով եփել 2 րոպե։ Մեջտժը լցնել մսագնդերը և 5 րոպե շոգեխաշել։ Ավելացնել մաղադանոսը։ Թողնել 5 րոպե ու մատուցել։