Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երեկ ջախջախիչ պարտություն է կրել։ Իտալիայում իսկական խայտառակություն է տեղի ունեցել։ Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի սաները միանգամից ինը գնդակ են ընդունել սեփական դարպասը։ Այո, այո, հենց ինը։ Լավ է գոնե կարողացել են թրջել հաշիվը, մի գոլ էլ մերոնք են խփել։ Մրցակցին տհաճ անակնակալն Էդգար Բաբայանն է մատուցել։
Ինչևէ, 1։9 հաշվով այս պարտությունը խոշորագույնն էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ։ Մինչ այս մերոնք զիջել էին 0։7 հաշվով, մի անգամ Չիլիին, մի անգամ էլ՝ Վրաստանին։ Դա տեղի է ունեցել հեռավոր 1997-ին։
Հավաքականի՝ վերջերս պաշտոնն ստանձնած գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն իր սաների պարտությունը կատարյալ ֆիասկո է անվանել։ Անդրադառնալով իր՝ աշխատանքը շարունակել-չշարունակելուն՝ մարզիչը նշել է, որ դա ֆեդերացիայի որոշելունն է։ Եթե մնա հավաքականի ղեկին, ապա լիովին կփոխի ամեն ինչ, քանզի հիմա, իր կարծիքով, ոչինչ չի համապատասպանում հավաքականի մակարդակին, այդ թվում մտածելակերպը։