Ռուսաստանում կայացել է «ACA Young Eagles» խառը մենամարտերի մրցաշարը, որին մասնակցել է նաև հայ մարտիկ Գրիգոր Մաթևոսյանը։ Նա մենամարտել է չեչեն Մուսլիմ Չուժաևին և հաղթանակ տոնել նոկաուտով՝ հենց առաջին փուլում։ Փառահեղ հաղթանակն էլ ավելի է արժևորել իր արարքը։ Հաղթանակից հետո Գրիգորը հագել է Գարեգին Նժդեհի պատկերով և անունով շապիկ և դուրս եկել ռինգ՝ ձեռքը բարձրացնելու՝ ի նշան հաղթանակի։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցակցիս։ Շնորհակալ եմ մենամարտի համար։ Շնորհակալ եմ մտերիմներիս, հարազատներիս, հորս, եղբորս՝ աջակցության համար։ Հաջորդ մրցաիցս ով էլ լինի, պատրաստ եմ մոտ ժամանակներս մենամարտել։ Ցանկանում եմ գոտու համար պայքար մղել»,- նշել է Գրիգորը։
Երկրպագուներին հիացրել է Գրիգորի՝ շապիկին Նժդեհին կրելը։ Նրանք գրել են․ «Հալալա, Գրիգոր ջան, Գարեգին Նժդեհը շապիկիդ», «Աստված քո հետ, Գրիգոր ջան, քո հայրենասեր ջանիդ մեռնեմ», «Շնորհավորում եմ, հզոր հաղթանակ էր»։