Քանյե Ուեսթն իրեն արվեստագետներից մեծագույնն է անվանել

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը հետաքրքիր արտահայտություն է արել՝ նշելով՝ եկել է հոգեկան գիտակցության։ Քանյեն հասկացել է, որ այսուհետ ցանկանում է ծառայել ոչ թե «փողին ու փառքին, այլ Աստծուն»։

Նա սկսել է այդ ճանապարհը։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ յուրաքանչյուր կիրակի պատարագի է այցելում։ Օրերս նա հուզիչ խոսքով էր հանդես եկել Հյուսթոն քաղաքի «Լեյքվուդ մեգաեկեղեցիում»։

«Հիմա արվեստագետներից մեծագույնը, որին երբևէ ստեղծել է Աստված, աշխատում է Աստծո համար»,- նշել է Քանյեն։


Նա ամեն հանգստյան օրերին համերգներ է տալիս և աջակցում հավատացյալ համայնքին․ «Ես գիտեմ, որ Աստված երկար ժամանակ կանչում էր ինձ, բայց սատանան շեղում էր ուշադրությունս։ Երբ ամենից վատ էի ինձ զգում, Աստված ինձ հետ էր, նշաններ էր ուղարկում ու ոգեշնչում՝ ճանապարհս շարունակել»,- խոստովանել է ռեփերը։ Օրերս նա համերգ է տվել Հարիս շրջանի բանտում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: