Օրերս կայացած Սիրուշոյի համերգի ընթացքում անչափ ռոմանտիկ բան է տեղի ունեցել։ Երկրպագուներից մեկը բեմում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին, ով դրական է պատասխանել։ Բերկրալի նորությունը հայտնել է Սիրուշոն՝ ինստագրամյան իր էջում։ Նա նշել է, որ համերգից առաջ նամակ է ստացել երկրպագուից՝ իր մենահամերգին սիրելիին ամուսնության առաջարկություն անելու ցանկությամբ։ Բայց մանրամասները նրանք էլ չեն իմացել և բեմում նա զարմացել է՝ տեսելով սիրող զույգի ռոմանտիկան։
Անչափ հաճելի է ու շատ գովելի, որ մարդիկ իրենց սերը ցուցադրում են նման կերպ։ Երջանկություն մաղթենք այս զույգին՝ հույս ունենալով, որ նրանք շուտով կամուսնանան և երեխաներ կծնեն։
Հիանալի է, որ Սիրուշոն անդրադարձել է զույգին՝ շնորհավորելով իրենց ու գովերգելով իրենց սերը։ Սիրտ է ջերմանում՝ տեսնելով նման սիրո արտահայտություն, այն էլ սիրով լի համերգի ընթացքում։
Անպայման դիտեք հուզիչ լուսանկարները։