Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օրերս կարևոր միտք է արտահայտել։ Հոգևորականը նշել է՝ հրեաների, գնչուների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների՝ ժամանակակից աշխարհում հետապնդումն իրեն հիշեցնում է նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերի ժամանակաշրջանը, հայտնում է CNN լրատվականը։
«Խոստովանեմ․ կառավարությունում աշխատող կամ հասարարակական կարգի կանունները պաշտպանող մարդկանց ելույթներն ունկնդրելիս, հիշում եմ 1934 և 1936 թվականների Հիտլերի ելույթները։ Հետապնդումն ատելության մշակույթ է։ Հետապնդումների մշակույթը պետք է վանել, դեն նետել։ Նույնն է, ինչ կատարվեց այն ժամանակ և նույնը վերադարձել է»,- նշել է կաթոլիկ եկեղեցու մեծ առաջնորդը։
Հռոմի Պապը կոչ է արել պահպանել զգոնությունը և՛ քաղաքացիական, և՛ կրոնական հասարակությունում՝ խուսափելով փոխզիջումների հասնելուց: Հռոմի Պապը չի նշել՝ որ քաղաքական գործչի կամ գործիչների դիրքորոշումներին է դեմ։ Կողմերը դեռևս չեն արձագանքել Հռոմի Պապի հայտարարությանը, բայց, վստահորեն, կազմակերպություններին դուր կգա այս աջակցությունը հոգևոր աշխարհի ամենակարևոր ներկայացուցիցչի կողմից։