Համացանցում է հայտնվել «Մել» ֆիլմի թրեյլերը

Այսօր համացանցում է հայտնվել բուռն քննարկման առարկա դարձած ծանրորդուհի Մելինե Դալուզյանի մասին պատմող վավերագրական «Մել» ֆիլմի թրեյլերը: Ռեժիսոր Իննա Սահակյանի ֆիլմն արդեն պատրաստ է, տևում է 28 րոպե։

Ֆիլմի ընթացքում պատմվում է Մելինեի՝ որպես ծանրորդուհու մարզական կարիերայի, ինչպես նաև սեռը փոխելու բարդ ուղու վերաբերյալ։

Ֆիլմում նկարահանվել է նաև Մելինեի կինը՝ Լիլիթը, որը պատմել է՝ ինչպես է սիրելիին փրկել ինքնասպանությունից։

Մելը նշում է, որ չի ցանկացել ապրել, չի ցանկացել որ գարունը գա և մտադիր էր փետրվարի 28-ին ինքնասպան լինել։ Սիրելին օգնել է հաղթահարել այդ փուլը և հիմա երջանիկ ապրում են Հոլանդիայում։

Հիշեցնենք՝ ֆիլմի նկարահանման համար նախարարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել, իսկ մնացածը տրամադրել է սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող հոլանդական կազմակերպությունը։

Դիտեք ֆիլմի թրեյլերը՝ ավելի մանրամասն կարծիք կազմելու համար, թե ինչ է տեղի ունենում ֆիլմի սյուժեով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: