«Քանյեն անընդհատ նայում էր Քիմի լուսանկարին՝ աշխատելու փոխարեն»․ Փոլ Մքարթնի

Վերջերս տված հարցազրույցում հայտնի երաժիշտ 77-ամյա Փոլ Մքարթնին խոսել է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ աշխատանքի մասին։ Մքարթնիի խոսքով՝ «FourFiveSeconds» ստեղծագործությունը ձայնագրելու ընթացքում Քանյեն չի կարողացել կտրվել կնոջ լուսանկարից։

«Մինչ ես կիթառ էի նվագում, Քանյեն անընդհատ նայում էր iPad-ին՝ նայելով Քիմի լուսանկարը։ Այդ պահին ես մտածում էի, թե «երբ վերջապես կձայնագրենք երգը»։ Բայց պարզվեց, որ նա այդպես էր գրում երգը։ Նա իր մուսան էր»։

Բացի այդ Փոլը պատմել է՝ հաճելիորեն զարմացած էր ռեփերի աշխատանքի ոճից․ «Իր հետ ամեն ինչ ինքն իրան էր ստացվում։ Ես նույնիսկ չէի հասկանում, որ երգ եմ ձայնագրում»,- նշել է նա։

Նշենք՝ «FourFiveSeconds»-ը ծնվել է 2015 թվականին՝ Քիմի և Քանյեի նորապսակության ժամանակ։ Հիշեցնենք՝ հրաշք զույգը 4 երեխա ունի՝ երկուական տղա և աղջիկ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: