Միհրան Ծառուկյանն ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին, նա պատասխանեց․․․

Կարեն Դեմիրճյանի անվան մարզագամերգային համալիրում այս պահին ընթանում է երգիչ Միհրան Ծառուկյանի «Սիրո Կինո» խորագրով մենահամերգը։ Ռոմանտիկ մթնալորտում Միհրանը հենց բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին։ Հրաշք հայուհին դրական պատասխանեց․ սա նշանակում է՝ շուտով աստղային հարսանիք է լինելու։


Միհրանի և Արփիի հիանալի զուգերգից հետո բեմ բարձրացան ծաղկեփնջերով աղջիկներ։ Միհրանը շնորհավորեց սիրելիի՝ վաղը կայանալիք ծննդյան տարեդարձը։ Միհրանը, նայելով Արփիի աչքերին, նշեց, որ հանդիսատեսի առաջ ցանկանում է ամուսնության առաջարկություն անել Արփիին։ Նա գեղեցկուհի Արփիին մատանի նվիրեց և համբուրեց՝ դրական պատասխանն ստանալուց հետո։ Արփին հուզված բոլորին ցուցադրեց իր մատանին։

Նշենք, որ սա առաջին անգամ էր, որ զույգը հանրային խոսեց իր հարաբերությունների մասին։ Նրանք միասին են արդեն մի քանի տարի, բայց պաշտոնապես չէին հաստատել դա։ Մեծ սեր ու անսպառ երջանկություն մաղթենք Միհրանին ու Արփիին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: