Հայ հայտնի երգչուհի Էմմին ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Նա, ամուսնությունից տարիներ հետո, առաջին անգամ ցուցադրել է ամուսնուն։ Նա գրել է, որ վեց տարի առաջ իրենց հանդիպումը հարստացրել է իրենց։ Մինչ այս Էմմին հրապարակել է միայն իրենց երկու որդիների լուսանկարները, թեպետ ամուսնացած է արդեն հինգ տարի։ Ամուսինը՝ Վահեն, ԱՄՆ-ից է և Էմմիի հետ բնակվում են նահանգներում։
Հիշեցնենք՝ Էմմին անսպասելի է հայտնել ամուսնության մասին։ Նա ԱՄՆ-ում գտնվելիս լուսանկարներ է հրապարակել հարսանիքից և հայտնել, որ արդեն ամիսներ է, ինչ ամուսանացած է ու անչափ երջանիկ է։
Նա նաև նշել է, որ ամուսինը հանրային մարդ չէ և սովոր չէ ուշադրությանը և ցանկանում է պահպանել անձնական կյանքի գաղտնիությունը։
Եվ ահա այսօր հրապարակված լուսանկարից երևում է, որ ամուսինը շատ գեղեցիկ է։ Հրաշք ընտանիք է, իսկ որդիները պարզապես հրաշալի են։ Երկրպագուները հիացած են ընտանիքի նկարներով, Էմմիին բազմաթիվ դրական մեկնաբանություններ են հղում՝ երջանկություն ու մեծ սեր մաղթելով։