Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը մինչ օրս չի կարողանում բրիտանական քաղաքացիություն ստանալ։ Թեպետ Սասեքսի դքսուհին արքայազն Հարրիի հետ արդեն 3 տարի է ինչ հարաբերությունների մեջ է, նա մինչ օրս չի կարողացել քաղաքացիություն ստանալ։ Մարքլի ընկերը խոստովանել է, որ Մեգանը երկու տարի առաջ է դիմել՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
38-ամյա Մեգան Մարքլն սկսել է հանդիպել Անգլիայի թագուհու թոռան հետ 2016-ին, իսկ 1,5 տարի անց սիրահար զույգն ամուսնացել է։ Դառնալով թագավորական ընտանիքի անգամ՝ նա նույնպես չի ստացել այն։
«Աներևակայելի է թվում, բայց Մեգանն արդեն 18 ամիս է ամուսնացած է թագուհու թոռան հետ։ Բայց նա հասկանում է, որ դա դանդաղ գործընթաց է»,- նշել է ընկերը։
Ի դեպ, եթե Մեգանը մոտ ժամանակներս քաղաքացիություն չստանա, չի կարողանա մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հաջորդ ամիս։ Ավանդույթի համաձայն՝ ընտրություններին մասնակցում է ողջ թագավորական ընտանիքը։