Այսօր հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս, Ապրիլյան քառօրյայում հերոսաբար զոհված Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1996-ի նոյեմբերի 16-ին՝ Երևան-ում, զոհվել 2016-ի ապրիլի 2-ին՝ Արցախում։ ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Ռոբերտը զոհվել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իր դիրքը պաշտպանելիս։

 
Երբեք չպետք է մոռանանք այս հերոս հայի՝ հզոր ու անվախ Ռոբերտի սխրանքը։ Նա ողջ ազգի հպարտությունն է ու հավաքական ուժի կերպարը։ Բոլորն են խոնարհվում Ռոբերտի առաջ։ Ռիոյում օլիմպիական չեմպիոն հռչակված Արթուր Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը կրում էր Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկ՝ իր հարգանքի տուրքն ու խոնարհումն արտահայտելով երիտասարդ, բայց հերոսացած հայրենակցի՝ Աբաջյանի նկատմամբ։


Ռոբերտն առաջին ու միակ Արցախի երիտասարդ հերոսն է, ով կոչմանն արժանացել է 19 տարեկանում։ Մինչ օրս նրա գերեզմանում թարմ են ծաղիկներն ու անընդհատ բացիկներ են հայտնվում։ Թող միշտ վառ ու անմար մնա Ռոբերտի հիշատակը՝ հերոսի, որ կյանքի գնով պաշտպանեց հայրենիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: