Տեսեք՝ ինչպիսի տեսք ունի 40 կգ նիհարած Ֆիլիպ Կիրկորովը

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը չի թաքցնում իր սերը ճաշկերույթների հանդեպ, բայց, ելնելով մասնագիտական պահանջներից, ստիպված է իրեն լավ մարզավիճակում պահել։ Այդ պատճառով նա հաճախ սահմանափակում է իր սնունդը։ Կամքի ուժի շնորհիվ Կիրկորովն զգալի նիհարել է։ Երեկ նա հանրային միջոցառման է մասնակցել, որտեղ ներկաները նկատել են 52-ամյա երգչի փոփոխված արտաքինը։

 

Պարզվում է՝ վերջին շրջանում Կիրկորովը նպատակ էր դրել նիհարել և արդեն իսկ ազատվել է 40 կգ-ից։ Երգիչը նշել է, որ այդ գործում իրեն օգնել է սպորտը և սննդակարգը․ «Սպորտ, դիետա և զարմացնելու ցանկություն»,- կարճ պատասխանել է Կիրկորովը՝ իր արտաքինի մասին հարցին։ Ավելի վաղ նա նշել էր, որ նոր դիետա է հայտնաբերել իր համար․ չի ուտում 16 ժամ, ինչպես նաև չի օգտագործում թխվածք, շոկոլադ, քաղցր գազավորված ըմպելիքներ։

Նիհարել երգչին օգնել է մարզիչը, ով հետևում էր, որ Կիրկորովը պատշաճ մարզվի․ «Նրան ինձ հետ բարդ է։ Ես անընդհատ ուզում եմ չմարզվել, բայց մարզվում են՝ մարզավիճակս պահելու համար։ Մարզիչս խոստանում է՝ շուտով կսիրեմ սպորտը ու չեմ կարողանա առանց դրա ապրել»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: